Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Mercedes-ն ու VAZ 2107-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

11

Հոկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և Գոռ Հովհաննիսյանի (ում ամբողջական տվյալներն ու բնակության վայրը ճշտվում են) վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։  

--00—ԼՄ