Էջմիածնում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2114-ը. կա վիրավոր

ՀՈՒՆԻՍԻ 13, 24News   

․

Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Արտակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով Ռազմիկ Մ.-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Նարեկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱՀ