Արցախի քաղաքական դաշտում հուժկու ակցիա են նախապատրաստում․ «Հրապարակ»

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

արցախ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայաստանյան ընդդիմությունը բավարարվում է չարագույժ հայտարարություններով, որ մինչեւ տարեվերջ ՀՀ իշխանությունը ստորագրելու է «խաղաղության պայմանագրի» Արեւմուտքի առաջարկած տարբերակը, որով Արցախը վերջնականապես հանձնելու է Ադրբեջանին, Արցախի քաղաքական դաշտում, առաջիկա եռակողմ այցին ընդառաջ, հուժկու ակցիա են նախապատրաստում, որի նպատակն է՝ լսելի դարձնել Արցախի ժողովրդի կամքը, այն է՝ ընդունել Ռուսաստանի առաջարկած տարբերակը, որով Արցախի հարցը թողնվում է հետագա բանակցություններին։

Զանգվածային միջոցառման օրվա մասին դեռեւս հստակ ինֆորմացիա չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ