Եկել է պայքարում դրսևորվելու ժամանակը. Կադիրովը պատմել է՝ ինչպես են իր որդիները կռվում Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու առաջին օրը իր անչափահաս որդիները կռվել են ուկրաինացի զինյալների դեմ և կրակային թիկունք են ապահովել ռուս զինվորականների առաջխաղացման համար։ Նա այս մասին ասել է Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով, Ախմատը, Էլին և Ադամը մոտեցել են թշնամու դիրքերին և, օգտվելով առիթից, դիմել են «այն կողմում գտնվող չեչենախոս շեյթաններին»՝ առաջարկելով «դուրս գալ առաջնագիծ և մարտերում ապացուցելու իրենց հավատարմությունը եվրոպական արժեքներին»։

«Ինչպես վայել է չեչեն զինվորներին, նրանք անմիջապես գործի անցան»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:

Հոկտեմբերի 19-ին Կադիրովի որդիները՝ համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան, ամբողջովին զինված ռազմաճակատ են ժամանել։

«Նրանք վճռական են և պատրաստ են հենց հիմա հակահարված տալ թշնամուն»,- ասել էր Կադիրովը։

Հոկտեմբերի սկզբին Կադիրովը հայտարարել է, որ առաջիկայում իր երեք որդիները կգնան Ուկրաինայում հատուկ գործողության գոտի։

«Եկել է իրենց իսկական պայքարում դրսևորելու ժամանակը, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենադժվար հատվածներում»,- ասել էր Կադիրովը։

 

--00—ԱՊ