Արևմուտքի կողմից Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության միայն 15 %-ն է հասնելու խրամատներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

23b40f5cafa200b543a85d38a5cfb96b

Արևմուտքի կողմից Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության չնչին մասն է հասնելու խրամատներ՝ 15 %-ը, մնացածը կգողանան։ Այսպիսի կարծիք է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Կադիրովը նման «օգնությունն» անվանել է փողերի լվացման սխեմա։

Նրա խոսքով՝ այս բոլոր միջոցները պարզապես գողանալու են արևմտյան և ուկրաինական կողմի պաշտոնյաները։

Միակ բանը, ինչի համար պետք է անհանգստանան իսկական հայրենասերները, ըստ Չեչնիայի ղեկավարի, այն է, որ «Ռուսաստանը կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ»։

--00—ՅՄ