Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստում քննարկվել են ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:  

Նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

 

--00—ԱՊ