ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Չափազանցություն չի լինի ասել, որ հենց Ձերն է ամենից կարևոր մասնագիտությունն ու առաքելությունը. գալիք սերնդի հաջողությունները անձամբ ձեզանով է պայմանավորված: Կարող ենք վստահ լինել, որ Ձեր շնորհիվ այսօրվա աշակերտներն ու ուսանողները հարստացնելու են մեր ժողովրդի ականավորների և շնորհալիների շարքերը:
Բոլորիս ունեցած ձեռքբերումների գործում անուրանալի է ուսուցչի դերը:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ մեր երկրի զարգացման գործում ունեցած ավանդի, դաստիարակած և կրթած սերունդների և բարեխիղճ աշխատանքի համար:
№ 74 դպրոցի աշակերտները դասվարի հետ, 1956թ․»,- գրել է նա և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:
--00—ԻԴ