28 տարի Ադրբեջանն էր խնդրում զորքերը դուրս բերել ԼՂ հարակից շրջաններից, հիմա ՀՀ-ն՝ իր տարածքից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

4ce18cec5c22264c19f858822ae73d9b_M.jpg

Պետություն և բանակ ստեղծող, կռիվ տվող, հայրենատեր ու խելացի մարդկանց շնորհիվ, 28 տարի Ադրբեջանը միջազգային կառույցներում խնդրում էր, որ Հայաստանը դուրս բերի զորքերն Արցախի հարակից շրջաններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Սյսօր Հայաստանն է միջազգային կառույցներում աղերսում, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքներից:

Պատճառն այն է, որ հայ ժողովուրդն իր զավակների արյունը, ստորացված արժանապատվությունը ու զրոյացված քրտինքն անտեսելով` երկու անգամ ընտրել է Աստծո կողմից մերժված, աշխարհի ամենաանբարոյական, դավաճանական ու տգետ «իշխանությունը»:

Աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում:

Շուտով գալու է ժամանակը, երբ բոլոր նիկոլ ընտրողներն ամաչելու և զղջալու են իրենց քաղաքացիական մահացու կեցվածքի համար (եթե իհարկե նամուս և ուղեղ ունեն)»,-գրել է նա:

--00—ԶՀ