ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին ուղղված ջանքերին․ Բայդենի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1094130.thumb_.jpg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին», - նշել է նա։

--00—ԶՀ

 

Տեսանյութեր