Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դցց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում Ռուսաստանի գերակայությունները:

«Հուսով եմ, որ մեր զրույցը կլինի ինտերակտիվ։ Այն հատկապես կարևոր է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախօրեին, որն արդեն բացել է իր 77-րդ նստաշրջանը Նյու Յորքում։ Այս շաբաթ սկսվում են բարձր մակարդակի միջոցառումներ, որոնց ընթացքում, իհարկե, անպայման հնչելու են տարբեր պետությունների այս կամ այն գործողությունների կոշտ գնահատականներ։ Հավանաբար, դրանից ոչ մի տեղ չես փախչի», - նշել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ բարդ իրավիճակը միջազգային հարթակում պահանջում է լրացուցիչ շփումներ և միմյանց դիրքորոշումների պարզաբանում:

--00—ԻԴ