Նենսի Փելոսին Երեւանի ճանապարհին է. ժամանումը՝ մոտավորապես 19:00-ին․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

F9535425-C7F6-497F-BFFE-F0329F1D4E6B_cx0_cy1_cw0_w1200_r1.jpg

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս պահին Բեռլինից Երեւան ճանապարհին է: Երեկ նա հաստատել է, որ այսօր Գերմանիայի մայրաքաղաքից ժամանելու է Երեւան: Փելոսին Բեռլինում մասնակցում էր Մեծ յոթնյակի խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովին, գրում է «Հետքը»։

«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում որեւէ տեղեկություն չկա այս թռիչքի մասին, ինչը նորմալ է, քանի որ պաշտոնական պատվիրակությունների չվերթերը չվացուցակում չեն երեւում: Սակայն թռիչքներին առցանց հետեւող կայքերում, օրինակ՝ flightradar24.com-ում, կարելի է տեսնել, որ ամերիկյան պատվիրակությանը տեղափոխող ԱՄՆ օդուժի «Boeing C-40C» (ամերիկյան գրանցումը՝ 02-0202) օդանավը քիչ առաջ մեկնեց Բեռլինի օդանավակայանից եւ հիմա դեպի Երեւան ճանապարհին է: 

Ժամանումը Երեւան նախատեսված է մոտավորապես 19:00-ին:  

Նենսի Փելոսիի հետ Հայաստան կայցելի նաեւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեքի Սփիերը, որը Կալիֆոռնիա նահանգից է եւ մորական կողմից հայ է։

--00—ԶՀ