ՄԹ ԱԳՆ Էկոնոմիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարը կայցելի ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

6f4c6f8b-e882-4003-bbb0-25f730ada6f8.jpg

Հունիսի 29-ից 30-ը Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այենը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

Իր այցի ընթացքում պարոն Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների հիմնական թեման կլինի միջազգային պատժամիջոցների կիրառումը Հայաստանի կողմից և այն, թե Միացյալ Թագավորությունն ինչպես կարող է աջակցել դրան։

Բացի այդ, պարոն Այերը հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կումար Այերի այցը Հայաստան ընդգծում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը։

--00—ԶՀ