Միրզոյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորներին․ անդրադարձ է կատարվել ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

--00—ԶՀ