Ադամ Շիֆը բանաձև կներկայացնի, որով Ադրբեջանին կոչ կարվի դադարեցնել ՀՀ-ի ու Արցախի դեմ հարձակումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ադա

Ադամ Շիֆը Կոնգրեսում կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվելու անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:

Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսի քննարկման ներկայացնել բանաձև` կոչ անելով  Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով ամբողջովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»,-գրել է նա։

--00—ԻԴ