Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ Բաքվից պահանջելով ազատել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

6fa33b663870d9cb1864902382aa2e0f_1690969562

Կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին։

Բանաձևը Բայդենի վարչակազմին կոչ է անում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական ​​պաշտոնյաների դեմ և սահմանափակել Ադրբեջանին ամերիկյան ռազմական և անվտանգության աջակցության 907-րդ կետի օգտագործումը։

--00—ՅՄ