Երևանում բախվել են BMW-ն, Volkswagen-ը, 2 Mitsubishi-ները․ վիրավորը ճանաչված երգչի հարազատ աղջիկն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Սեպտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմանում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի հետեևի անվահեծանը կոտրվել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի հարազատ աղջիկն է՝ Նոնա Գյունաշյանը։ 

նկար

--00—ԼՄ