Արագածոտնում Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է․ հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

․

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի հայտնի փաստաբաններից է։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ