Երևանը հույս ունի Ռուսաստանի աջակցությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Թուրքիայի հետ զրույց է սկսվել, Ադրբեջանի հետ ինտենսիվ զրույց է ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ։ Այդ մասին Վլադիվոստոկում ընթացող Տնտեսական Ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցությանը՝ ոչ միայն որպես ռազմավարական դաշնակցի, այլև որպես Ադրբեջանի գործընկեր:

Ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ»։

--00—ԼՄ