Եթե վարչապետ դարձա, Պետրոսին Հ1-ից եմ հեռացնելու, կնոջը՝ ԿԳՄՍՆ-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Եթե վարչապետ դարձա, Պետրոսին Հ1-ից եմ հեռացնելու, կնոջը՝ ԿԳՄՍՆ-ից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ղազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ՀՀ պատմության ամենաթույլ իշխանությունն է, ավելին, ըստ նրա՝ Փաշինյանը խեղճ ու տկար վիճակում է և շուտով անխուսափելիորեն հեռացվելու է իշխանությունից։

Խոսելով բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մասին՝ նախկին դեսպանը նշեց, որ Փաշինյանը փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել ռազմական գործիչների վրա։ Ըստ նրա՝ հենց Փաշինյանը պետք է ձերբակալվի դավաճանության մեղադրանքով, քանի որ պատերազմի ժամանակ իր ֆեյսբուքյան էջով տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանին։

 --00—ԱՊ