Ոստիկանությունը՝ գիշերը Վեդիում թուրքերի մասնակցությամբ միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Օգոստոսի 31-ին՝ ժամը 23:55-ին , ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացի կան մեքենաներով, որոնք կասկածելի են թվում։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ավելի վաղ համացանցում և լրատվամիջոցներում տեղեկություններ և տեսանյութ  տարածվել, որ Վեդիում ազգությամբ թուրքերը կոնյակ են խմել ու հայհոյել հայերին։

Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ միջադեպի մասով գիշերը մեկնել է օպերատիվ խումբ։ «Նշված անձանց տեղափոխել են ոստիկանության բաժին, ստեղծված նյութերը փոխանցվել է Քննչական կոմիտե», - նշեց նա։

--00--ԱՀ