Վեդիի բնակիչն ահազանգում է․ իրեն 30000 դրամ են տվել, որ կնոջ հետ դաշինքներից մեկին ընտրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դրամ

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։

Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։ 

--00—ԼՄ