Կուտակած գազից է տեղի ունեցել պայթյունը․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Զովաբերում տեղի ունեցած դեպքից

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

download.jpg

Օգոստոսի 6-ին, ժամը 10։34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կուտակած գազից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը (մոտ 10 քմ), վնասվել՝ հյուրասենյակի գույքը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Տ․ Մ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

--00--ԶՀ

 

Տեսանյութեր