Պուտինը եւ Էրդողանը Սոչիում կքննարկեն ռազմավարական էներգանախագծերը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

1089639.jpg

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 5-ին Սոչիում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք բանակցություններում կքննարկի այդ թվում համատեղ ռազմավարական նախագծերն էներգետկայի բնագավառում: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այն համաձայնություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել հուլիսի 19-ին Թեհրանում նախագահների երկկողմ հանդիպմանը, պլանավորվում է մանրամասնորեն քննարկել ռուս-թուրքական բազմապլան համագործակցության թեմատիկան, ներառյալ առեւտրա-տնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները եւ էներգետկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ԶՀ