Հակառակորդը 3-5 զինվոր է կորցրել՝ հանդիպելով Արցախի ՊԲ կոշտ դիմադրությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, 24News

download (1).jpg

Լրագրող Նաիրի Հոխիկյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով երկուշաբթի Արցախի հետ շփման գծում ադրբեջանական սադրանքին, գրում է, որ հակառակորդը կենդանի ուժի կորուստ ունի: 
«Թշնամին ունի 3-5 կորուստ, հայկական կողմը զոհեր չունի։ Նարեշտարի մոտ ադրբեջանցիների արկածախնդրությունը հանդիպել է մերոնց կոշտ դիմադրությանը։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, դիրքերի փոփոխություն չի եղել, բնագծեր կամ բնակավայրեր չեն հանձնվել։ Լաչինի միջանցքը շարունակում է գործել նախկինի պես», - նշել է նա: