Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին թույլ տվել են մտնել Արցախ՝ մկրտությանը մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

հասարակական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից բայց մյուս հյուրերին թույլ է տրվել մտնել Արցախ՝ մասնակցելու Հովհաննիսյանի թոռան մկրտությանը։ Այս մասին 24News-ին ասաց նախկին ԱԳ նախարարի օգնական Մամիկոն Սարգսյանը։

Այսօր ԺԿ-ն հայտարարություն էր տարածել, որ երեկ երեկոյան ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հովհաննիսյանի մուտքը Արցախ։ Ստեփանակերտում ԱԳ նախարարը պետք է մասնակցեր թոռան մկրտությանը։ «Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»», - նշված էր հայտարարության մեջ։

Մամիկոն Սարգսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերել է Սյունիքի մարզի Գորիսի հյուրանոցներից մեկում։ 

«Հիմա ես մեկնում եմ Ստեփանակերտ՝ մասնակցելու մկրտության արարողությանը, բոլորին թույլատրվեց բացի Հովհաննիսյանից», -ասաց Հովհաննիսյանի օգնականը։

Մամիկոն Սարգսյանի խոսքերով՝ Արցախ մեկնող 18 հոգանոց խմբից 9-ը ԱՄՆ քաղաքացիներ են. «Որոշ դժվարություններ եղան անցակետում, մի քանի ժամ ռուս խաղաղապահները պահեցին, մի քանի ժամ հետո հյուրերին էլ թույլ տվեցին, բայց պարոն Հովհաննիսյանին ասեցին, որ իր մասով արգելք կա»։

Սարգսյանն ասաց, որ պարզաբանում չի տրվել՝ Երեւանի՞ց է եղել արգելքը, թե՞ Բաքվից։

--00--ՏՏ