Իրանին հայտնի է ՀՀ-ում ամերիկյան գործակալական ցանցի մասին, որը գործում է իր դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Իրանին հայտնի է ՀՀ-ում ամերիկյան գործակալական ցանցի մասին, որը գործում է իր դեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանում կան մի քանի երկրների գործակալական ցանցեր, այդ թվում և ամերիկյան, բայց նրանց միջև ջենտլմենական պայմանավորվածություն կա, որ ոչ մի կերպ չեն միջամտելու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

Այս առումով Բանախոսը մատնանշեց, որ ամերիկյան ցանցը երբեք չի միջամտել ՀՀ ներքին գործերին, հակառակ պարագայում հաշված րոպեների ընթացքում իշխանափոխություն կլիներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։