ԱԽ քարտուղարը ԱՄՆ ԿՀՎ ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։

Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները»,- նշված է հաղորդագրությունում։

--00--ԱՀ