Չեմ բացառում, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցը Երևան կապված է իմ գալու հետ. Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար Ուիլիամ Բըրնսի այցը Հայաստան կարող է և կապված լինել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցի հետ, սակայն իր՝ Նարիշկինի Երևան գալը ոչ մի կապ չունի դրա հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևանում հայտարարեց ՌԴ ԱՀԾ ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը Հայաստան էր այցելել նախորդ ուրբաթ և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ