ԱՄՆ-ն Երևանի վրա ճնշումը մեծացնում է, Նարիշկինի այցը գուցե պլանավորված չէր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Մեծ խաղ է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև, և ՀՀ-ն սեղանին դնում է իր տարածքը։ Նման դեպքերում խաղացողները վերցնում են այդ տարածքը։ ՀՀ-ի համար սա միջազգային հարաբերություններում վտանգավոր բանակցություններ են, որոնք ոչ մի լավ տեղ չեն տանում։ Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Իրանի, ԱՄՆ և առաջիկայում ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարների՝ ՀՀ այցերին՝ 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Չեմ բացառում, որ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այցը ՀՀ նախապես պլանավորված չէր։ Ուշագրավ էր նաև ԱՄՆ ԿՀՎ վարչության տնօրենի հանդիպումները ՀՀ-ում, որտեղ նա իր կոլեգայի հետ, այն է՝ ԱԱԾ պետի հետ չհանդիպեց։ ԱՄՆ-ին ՀՀ-ից պետք է մեր երկրի տարածքը առանց ռուսական ներկայության, Թուրքիայի դերի բարձրացում այս տարածաշրջանում, և իհարկե գործընթացներ Իրանի դեմ,»,- ասել է Էլբակյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։