Երևանը կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը․ Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

240396.jpg

Պաշտոնական այցով Փարիզ շրջագայությանս շրջանակներում հանդիպել եմ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությունը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը»,-գրել է քաղաքապետը:

--00--ԶՀ