Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Այցի ավարտին Վալերի Պեկրեսը շրջել է Հիշողության պուրակում և ջրել 2018 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին:

--00—ԼՄ