Արցախի դրոշը Թումանյան-Աբովյան խաչմերուկում ծածանելով իմիտացիա են ստեղծում, որ Արցախը փրկում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

«Ընդդիմությունը փոխանակ վերադառնա խորհրդարան և կարևոր քննարկումներին մասնակցի, դեգերում է հրապարակում, ամեն ինչ անում է, որ խայտառակվի մինչև վերջ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է իշխանությունը կոշտ միջոցների դիմի, քանի որ արդեն իսկ հայտարարություններ են հնչում, որ խանգարում են երթևեկությանը, պատգամավորը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ են հնչել, քանի որ Ֆրանսիայի հրապարակը փակ պահելով` ընդդիմությունը ժողովրդի նյարդերի վրա է ազդում, չեն կարողանում երթևեկել։

«Արցախի դրոշը Թումանյան-Աբովյան խաչմերուկում ծածանելով իմիտացիա  են ստեղծում, որ փրկում են Արցախը»,-հավելեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։