Կարևորն անընդհատ օկուպացված տարածքների մասին խոսելը չէ, այլ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

«Խաղաղության օրակարգի հաստատման համար բազմաթիվ հարցեր կան, պետք է հասկանանք օպտիմալ լուծումը, որոշ ժամանակ անց կունենանք շոշափելի արդյունքներ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Ճշտող հարցին, թե ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, արդյո՞ք նախապայմաններ են պարտադրվում, պատգամավորը նշեց, որ խնդիրը ոչ թե նախապայմաններն է, այլ պատկերացումների տարբերությունն է, բայց իշխանությունն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը այլընտրանք չունենա:

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունն ինչու չի մեկնաբանում Արցախի խորհրդարանի ընդունած՝ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքը, Հակոբյանն ասաց. «Օկուպացված տարածքների մասին խոսելիս պետք է տարանջատենք, թե ինչ նկատի ունենք։ Արցախի տեսակետը կարևորում եմ, բայց կարևոր է, որ Արցախի և ՀՀ-ի միջև լինի սինխրոնացված աշխատանք, ինչը բխում է ՀՀ-ի և Արցախի շահերից: Կարևորն անընդհատ օկուպացված տարածքների մասին խոսելը չէ, այլ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելը»: 

Մանրամասները՝ տեսանյութում։