ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

․

Հունիսի 9-ին և 10-ին Ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում կազմակերպված դասընթացը վարել են ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԽ ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:

--00--ԱՀ