2022թ․ ապրիլին հերթական ռեկորդն ենք արձանագրել․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատատեղ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնդն աճել է 21%-ով, կամ 3․661մլրդ դրամով»։

--00--ՀԶ             

 

Տեսանյութեր