ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։
Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։
--00—ԼՄ