Նիգերիայի կենտրոնական մասոմ հարձակման զոհերի թիվը հասել Է 154-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1080531.jpg

Ելուզակների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը, որն ապրիլի 10-ին տեղի Է ունեցել Նիգերիայի կենտրոնական մասի Պլատոյի նահանգի մի շարք շրջաններում, հասել Է 154-ի, ինչը եռապատիկ գերազանցում Է նախնական գնահատումները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր տվյալներով՝ կա 154 սպանված, ներառյալ նրանք, ովքեր փորձել են ելուզակներից թաքնվել թփուտներում»,- հայտարարել Է Գարգայի շրջանի իշխանությունների ներկայացուցիչ Յաու Աբուբաքարը: Նրա խոսքով՝ զինյալները գյուղ են մտել մոտոցիկլետներով եւ անկանոն կրակ բացել: Տների եւ խանութների մի մասը կողոպտվել Է եւ հրկիզվել:

Նրանց, ովքեր փորձել են թաքնվել մերձակա թփուտներում, ելուզակները հետապնդել են եւ սպանել: Այդ նույն շրջանի իշխանությունների եւս մեկ ներկայացուցիչ Ալհաջի Վադան հավելել Է, որ իշխանություններն այնտեղ են ուղարկել զինծառայողների անվտանգության ապահովման եւ ելուզակների որոնման համար: Երկուշաբթի օրը նիգերիական  Nigerian Tribune թերթը, վկայակոչելով Պլատոյի նահանգի իշխանություններին, հայտնել Է, որ անցած օրն այնտեղ 80 մարդ Է սպանվել ելուզակների կողմից: Հրոսակախմբերի հարձակման են ենթարկվել գյուղեր տեղական ինքնակառավարման տասը շրջաններում: Վերջին երկու տարում Նիգերիայում աճում Է գյուղերի եւ ֆերմերական տնտեսությունների վրա զինյալների եւ ելուզակների հարձակումների թիվը: Հարձակումներն ուղեկցվում են սպանություններով եւ կողոպուտներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՀԶ