Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

277774790_4919338551517133_4256162102739248999_n.jpg

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։

«Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ այս կամրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հույս է հայտնել, որ այս շինարարությունը միակ համատեղ ծրագիրը չի լինի, նման նախագծերը հետագայում շարունակական կլինեն, որոնց միջոցով երկու երկրների շինարարները հնարավորություն կունենան միմյանց հետ կիսել իրենց փորձառությունը։

Հայաստանի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտների ղեկավարները շրջել են շինհրապարակում, քննարկել աշխատանքային հարցեր։

--00—ՀԶ