Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում դիտվել է կանխատեսված ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

gsf

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում աշնանացանները գտնվել են ձմեռային հանգստի շրջանում։

Հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի, զարգացման և դաշտային աշխատանքներն իրականացնելու համար։

Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում դիտվել է կանխատեսված ժամանակահատվածում, իսկ դեղձենու բողբոջներն ուռչել են, տեղ-տեղ՝ թույլ բացվել։

--00--ՍԳ