Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական կառավարության նպատակը Պուտինին իշխանությունից հեռացնելը չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելը բրիտանական կառավարության նպատակը չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է բրիտանացի խորհրդարանականների հետ նիստին՝ պատասխանելով ՌԴ-ում իշխանություններին փոխելու ու Պուտինին հեռացնելու մասին հարցին:

«Դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ»,- ասել է նա:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վարշավայում արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ առաջնորդը «չի կարող մնալ իշխանության», Ջոնսոնը հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու է նա նման բան ասել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

--00--ԱՀ