Բորիս Ջոնսոնի տեսողությունը կորոնավիրուսով վարակվելուց հետո վատացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News   

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետևանքով տեսողությունը վատացել է։

«Ես հասկանում եմ, որ պետք է ակնոց կրեմ երկար տարիների ընթացքում առաջին անգամ։ Կարծում եմ՝ շատ իրատեսական է այն, որ տեսողությանս վատացումը կարող է կորոնավիրուսով պայմանավորված խնդիր լինել»,- ասել է վարչապետը։

Ապրիլին կորոնավիրուով վարակվելուց հետո վարչապետը մեկ շաբաթ հիվանդանոցում է անցկացրել, այդ թվում մի քանի օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։