Էրդողանը Ստամբուլում ողջունել է ՌԴ և Ուկրաիայի պատվիրակություններին ու կոչ արել հրադադար հաստատել

87.thumb_.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ժամանել է Ստամբուլի Դոլմաբահչը պալատ և ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին, որոնք ժամանել են բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ուկրաինայում ընթացող հակամարտությունը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ընկերն ու հարևանն է։ Մենք կոչ ենք անում հաստատել հրադադարի ռեժիմ։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, ինչպես նաև կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը», - ասել է նա։

--00—ՀԶ