ՔՊ-ն ու «Իմ հզոր համայնք»-ը Վեդիի 2 համայնքի ընտրատեղամասերում հավասար ձայն են հավաքել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

․

Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։

24News-ը ներկայացնում է Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների առաջին արդյունքները․

Լուսաշող գյուղ 13/28 ընտրատեղամաս 

«Քաղաքացիական պայմանագիր» 141 ձայն
«Իմ հզոր համայնք» 141 ձայն 
5 անվավեր

Լանջանիստ գյուղ 13/27 ընտրատեղաս 

«Քաղաքացիական պայմանագիր» 27 ձայն
«Իմ հզոր համայնք» 27 ձայն
3 անվավեր

Երրորդ ընտրատեղամասում առաջատարը ՔՊ-ն է:

Դաշտաքար գյուղ 13/23 ընտրատեղամաս
«Իմ հզոր համայնք» 83 ձայն 
«Քաղաքացիական պայմանագիր»- 191 ձայն 
16 անվավեր

--00--ԱՀ