ԼՀԿ-ն պատրաստվում է արտահերթին. ընտրատեղամասերում իր անդամների տեղերի հայտեր է ընդունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

1

Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։ Այս մասին հյտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Կուսակցությունից ուղարկել են հայտի լրացման հավելվածի հղումը:

--00—ԼՄ