Մարտունու հատվածում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է․ կուտակումներ չկան․ Զարգարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

Արցախի Մարտունու շրջանի սահմանամերձ հատվածում իրադրությունը հանգիստ է, ներկա պահին կուտակումներ չկան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։

«Նոր եմ եկել Թաղավարդից, Կարմիր Շուկայից․ ոչ մի շարժ չկա այնտեղ։ Այդ հատվածում կուտակումների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Զարգարյանը։

--00--ԱՀ