ՌԴ-ն Նիկոլի հարցերը կլուծի Ուկրաինայում պատերազմից անմիջապես հետո․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՌԴ-ն Նիկոլի հարցերը կլուծի ուկրաինական պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ-ի պարտվելու շանսերը բարեբախտաբար շատ քիչ են կամ առհասարակ չկան։

«ՌԴ-ի՝ Ուկրաինայում առաջին համազարկից հետո Արևմուտքն աշխարհի կառավարման մենաշնորհը կորցրեց։ Իսկ այսօր տեղի է ունենում դաժանագույն պատերազմ, այնպիսին, որ 2-րդ համաշխարհայինին երնեկ ենք տալու։ Կարո՞ղ էիք պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի սրտում փողոցում դիակներ փռած կլինեն, ու մարդ չի հավաքի, որովհետև մարդ չկա։ Ու այս ֆոնին ի՞նչ՝ Նիկոլն էս ասեց, Նիկոլն էն ասեց»,- ասել է Գրիգորյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։