Ինձ թվաց՝ երկրաշարժ է․ բնակիչը՝ 18-ամյա երիտասարդի կյանքը խլած պայթյունի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում վաղ առավոտյան տեղի էր ունեցել պայթյուն, փլատակների տակ փրկարարները հայտնաբերել էին 2004 թվականին ծնված Ա․Հ․-ի դին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն պայթյունի մասին ահազանգ ստացվել է ժամը 07:47-ին։

Դեպքի վերաբերյալ 24News-ը զրուցել է մոտակա տների բնակիչների հետ։ «Ինձ թվաց՝ երկրաշարժ է», - ասաց բնակիչներից մեկը։ «Ասեցինք՝ երևի մեր տան բաքսին տրաքեց»,- ասաց մյուսը։

Մանրամասները՝ տեսանյութում։