Մոսկվայում հայտարարել են, որ Եվրոպայի խորհուրդն առանց Ռուսաստան կորցնում է իմաստը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

եմ

Եվրոպայի խորհուրդն առանց Ռուսաստանի կորցնում է իր գործունեության իմաստն ու կարող է ինքնալուծարվել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան ալիքում։ 

«Եվրոպայի խորհուրդը կորցնում է իր իմաստը։ Գործունեության վերջին շրջանն այդ կազմակերպությունը նվիրել է Ռուսաստանին, նրան քննադատելուն, դատապարտելուն ու ճնշումներ գործադրելուն։ Առանց մեր երկրի Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները ոչինչ չեն ունենալու զբաղվելու համար։ Մնում է մեկ ելք՝ ինքնալուծարվել», - ասել է նա։ 
Վոլոդինը նաև հավելել, որ Ռուսաստանը միշտ ձգտել է երկխոսության, բայց նրան չէին լսում, որովհետև «Եվրոպայի խորհուրդը դավանում էր կրկնակի չափորոշիչներին»։

--00—ՄՀ