Լարվածությունը ԼՂ-ի շուրջ աճում է, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում. Քավանո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նկար

Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են: Իր միկրոբլոգում նման գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն: 

«Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա։ Հրադադարի խախտման դեպքերն ավելանում են, այդ ամենին գումարվել է վերջերս վնասված գազատարը, որ ջեռուցում էր տարածաշրջանը։ Այստեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։ Խաղաղությո՛ւն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը  վնասվել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը, որը գտնվում է ադրբեջանական դիրքի մոտ։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարին և վերականգնել այն: 

--00—ԼՄ