ԼՂ-ի շուրջ լարվածությունն աճում է, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

«Հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, վերջերս նաև վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը»,- նշել է Քավանոն:

Քերի Քավանոն հիշեցրել է, որ այնտեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։

--00--ԱՀ